Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի համայնքապետի պատուհանից ավելի լավը դա է երեւացել, ով է բերել Փաշինյանին իշխանության. Ասլանյան

Մարտ 10,2025 21:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրիում սպասվող ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլը իրավական, բարոյական ու քաղաքական առումներով Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին հիշեցնում է 2021 թվականի Վանաձորի ՏԻՄ նախընտրական փուլը:

«Մեր քաղաքական ուժերը, անհատները պետք է կենտրոնանան Գյումրու խնդիրների վրա ու ուշադրություն չդարձնեն՝ ինչ մտքեր են հնչում Գյումրու ընտրությունները հանգեցնելով ինչ-որ դարակազմիկ ջրբաժանի: Հերթական անգամ ուզում են ցանկացած մանիպուլյատիվ ու օրենքին հակասող կամ չհակասող միջոցներով հասնել իրենց ցանկացած արդյունքին»,- այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց Ասլանյանը:

Նրա խոսքով, քաղաքական վիճաբանությունների համատեքստում ամփոփողը Նիկոլ Փաշինյանն է: Նա ամփոփում համարեց նաեւ այսօր առավոտյան Փաշինյանի համացանցում արված գրառումները: 

Լրագրողի հարցին՝ ինքը գիտի՞ ով է Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության, Ասլանյանն այսպես արձագանքեց. «Վանաձորի համայնքապետի պատուհանից ավելի լավը դա է երեւացել, ով է բերել Փաշինյանին իշխանության, մի օր գուցե դրա մասին կխոսեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31