ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չցանկացավ մեկնաբանել եւս երեք ամսով կալանքի տակ մնալու մասին դատարանի այսօրվա որոշումը:
Նիստից հետո նա լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումները, մասնավորապես նախկիններին ուղղված մեղադրանքների վերակենդանացման թեզերը. «Ես հասկացա, որ Նիկոլը որոշել է Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակամարտության մեջ մտնի, ձեռքերը տաքացնի»:
Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ Գյումրիում արած հայտարարություններին, թե յաշիկ առ յաշիկ հետ են բերելու, Աշոտյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանի այսօրվա պահվածքի մեջ խորը տրավմաներ պետք է որոնել, մինչեւ հիմա ի՞նչ է հետ բերել: Նրա քաղաքական գոյությունը որպես քաղաքական վտանգ վաղուց ապացուցված փաստ է: Մնացած ամեն ինչ շոու է: Ի դեպ, գնաց Գյումրի, շատ խնդալու է, մարդ ինչքան մեծամիտ պետք է լինի, որ փորձի գյումրեցուն սովորեցնի, իջեւանցին, երեւանցին, թե ում պետք է ընտրել»:
Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ պարոն Աշոտյանն ասաց, որ երկու դաս պետք է քաղել այդ ճգնաժամից. «Որ թուրքը չի փոխվել 100 տարվա մեջ: Եվրամիությունն էլ ավելի վատն է դարձել առհասարակ: Հիշո՞ւմ եք ԵՄ-ՀՀ քննարկումների ժամանակ շատերն ասում էին՝ ժամադրենք, հետո ամուսնանանք եւ այլն: Եվրոպական քաղաքական վերնախավի պահվածքը Սիրիայի մասով ու վստահ եմ՝ Հայաստանի մասով էլ նույնն է լինելու հետեւյալն է՝ շնանանք, բայց չամուսնանանք»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ