Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր բնագավառում էլ պետք է մի հատ Նաիրի Սարգսյան լիներ, որ մեր հարցն էլ առաջ տանեին. ծանոթ-բարեկամով է երեւի. գործարար

Մարտ 10,2025 20:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025 թվականի հունվարից ուժի մեջ մտած հարկային փոփոխություններից դժգոհող փոքր ու միջին ձեռներեցներն այսօր կրկին կառավարության շենքի մոտ էին:

«Դրական որեւէ քայլ դեռ չենք տեսել, դրա համար, եկել ենք նորից հավաքվենք: Էկոնոմիկայի նախարարը խոստացավ, որ  հաճախ կհանդիպենք, կքննարկենք, կլսեն մեր առաջարկները»,-լրագրողների հետ զրույցում ասաց ձեռներեց Կարինեն:

Նրա խոսքով, իրենց պահանջը նույնն է՝ կառավարությունը պետք է վերանայի հարկային փոփոխությունները, կասեցնի ուժի մեջ մտած փոփոխությունները. «Այնպիսի դաշտ թող ստեղծեն, որ գործատուն սիրով վճարի: Ոչ թե մտածենք՝ վայ, այսօր հարկայինը եկավ: Ամեն պայմաններ ստեղծում են, որ մեզ վնասեն, բայց մենք փորձում ենք գոյատեւել»:

2025 թվականի հունվարի մեկից շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է  10 տոկոս: Տնտեսվարողները դժգոհում են ոչ միայն շրջհարկի կտրուկ աճից, այլեւ ապրանքի գույքագրման պարտադիր պահանջից. «Ազգի վրա տեռոր է լինելու, փոքր ու միջին բիզնեսի վրա հարձակում է լինելու»:

Լրագրողի դիտարկմանը, թե անցած շաբաթ ոսկու շուկայի աշխատակիցները հանդիպեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ ու կարծես թե հարցը լուծում ստացավ, տիկին Կարինեն չհամաձայնեց. «Դա խաբեություն է, Նաիրի Սարգսյանի առաջարկով է  եղել(խմբ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրը), երեւի մեր բնագավառում էլ պետք է մի հատ Նաիրի Սարգսյան լիներ, որ մեր հարցն էլ առաջ տանեին: Ծանոթ-բարեկամով է  երեւի: Ինձ թվում է Նաիրի Սարգսյանը ոսկու բիզնեսի մեջ կա, եթե բիզնեսմեն է, իր շահերի համար պետք է բանավիճի, էդ ձեւով է բանավիճում»:

Անդրադառնալով Փաշինյանի գրառմանը, թե հայ ժողովուրդն է իրեն բերել իշխանության ու միայն ժողովուրդն էլ կարող է հեռացնել՝ տիկին Կարինեն շարունակեց. «Կարծում եմ՝ Փաշինյանը ատում է  հայ ժողովրդին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31