«Այս քրեական գործը, որտեղ ինձ մեղսագրվեց մեղադրանք, ի սկզբեն դիտակել ենք որպես քաղաքական հետապնդում»,- այսօրվա դատական նիստում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա նշեց, որ 2,5 տարի է՝ իր քաղաքական ու կուսակցական գործունեությունը սահմանափակվել է այս քրեաքաղաքական հետապնդման հետեւանքով։
Դատարանն այսօրվա նիստում որոշեց, որ Արմեն Աշոտյանը եւս 3 ամիս կշարունակի մնալ տնային կալանքի ռեժիմում։ Աշոտյանն ասաց, որ չունի հեռախոսազանգերի ու նամակագրության իրավունք, չի կարողանում կապ հաստատել իր կուսակցական ընկերների ու վերադասի հետ։ Դատարանը թույլատրեց, որ Աշոտյանը հանդիպի ՀՀԿ ԳՄ անդամների հետ։
Արմեն Աշոտյանը նաեւ ահազանգեց, որ կասկածներ ունի՝ իր տանը տեղադրված սարքի միջոցով իրեն գաղտնալսում են։ «Ես վստահ չեմ, որ այն սարքավորումը, որը դրված է մեր տանը, ՀՀ հատուկ ծառայությունների կողմից չի համալրվել գաղտնալսող հնարավորություններով եւ մեր տանը չի իրականացնում ոչ միայն քաղաքական, այլ նաեւ անձնական բնույթի տեղեկատվության հավաքագրում։ Մենք կարող ենք այդ սարքի փորձաքննություն կազմակերպել, ես խորը եւ հիմնավոր կասկածներ ունեմ, որ մեր տանը դրված այդ սարքը պարունակում է գաղտնալսման ֆունկցիա, որն իրականացվում է իմ դեմ 6 ամիս՝ մտնելով ոչ միայն քաղաքական, այլ նաեւ անձնական դաշտ։ Բովանդակային իմաստով վստահ եմ, որ այդ սարքը գաղտնալսում է իրականացնում մեր տանը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ