«Հետք». Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցները 2025թ. հունվարի 24-ին արձանագրություն են կազմել, որ Նոր Արտագերս բնակավայրում «ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից վարձակալությամբ օգտագործվող հողամասում կատարվում են ավազահանման աշխատանքներ: Պարզվել է, որ ընկերությունը, հողամասն օգտագործելով ոչ նպատակային նշանակությամբ, ավազ է արդյունահանել գյուղնշանակության հողատարածքից: Փետրվարի 3-ին հարուցվել է վարչական վարույթ։
Ընկերության տնօրենը կամ ընկերության ներկայացուցիչը նշանակված վարչական վարույթով գործի քննությանը չեն ներկայացել։ Համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը 2025թ. մարտի 3-ին որոշել է «ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Աննա Գասպարյանի, ենթարկել վարչական պատասխանատվության՝ 150․000 դրամի չափով:
Նշենք, որ 2024թ. ապրիլի 4-ին «ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին 10 տարի ժամկետով տրվել է Արմավիրի մարզի Ջանֆիդա տեղամասի 4-A բլոկի ավազակոպճագլաքարային խառնուրդի արդյունահանման թույլտվություն: Տարածքը զբաղեցնում է 2,2 հա:
«ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն հիմնվել է 2022թ. հոկտեմբերի 31-ին: Ընկերության միակ սեփականատերը Աննա Գասպարյանն է: Նա էլ զբաղեցնում է ընկերության տնօրենի պաշտոնը:
Կարդացեք նաև
Աննա Գասպարյանը Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանի կինն է: Տ. Մարգարյանն այդ պաշտոնը զբաղեցնում է 2021թ. սեպտեմբերից:
Առաջին դեպքը չէ, երբ «ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու, ավազ է արդյունահանում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Գրիշա Բալասանյան