Լրահոս
Օրվա լրահոսը

Իր դուխը հերիքում է միայն իր ընդդիմախոսների հետ խոսել այս ձեւով. դե պատասխանիր Հիքմեթ Հաջիեւին. Զոհրաբյան

Մարտ 10,2025 17:47

ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ, ամեն նախընտրական ցիկլի մեկնարկին Նիկոլ Փաշինյանն ընկնում է տարերքի մեջ:

«Ասում է՝ «ռենջ ռովեր առ ռենջ ռովեր, յաշիկ առ յաշիկ» վերադարձնելու ենք պետությանը: Նիկո՛լ, մի հատ քո հանձնած գյուղերն ու քաղաքները, բնակավայրերը վերադարձրու: 7 տարվա մեջ հանձնել է 12 քաղաք, 241 գյուղ, 60 ֆաբրիկա, 15 ձեռնարկություն, 385 եկեղեցի, 400 միջնադարյան գերեզմանատուն, 25 թանգարան, թուրքին ես հանձնել 37 ՀԷԿ, 48 հանք, 4 ջրամբար, 5000 մշակութային հուշարձան, 4 համալսարան, 11 մարզադպրոց ու նույնքան հիվանդանոցներ…».- այսօր լրագրողների հետ զրույցում նա մեկ առ մեկ թվարկեց ադրբեջանցիներին Նիկոլ Փաշինյանի հանձնածը:

Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ նաեւ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւի վերջին գրառմանը. «Գրառում է անում՝ եւս մեկ պարտավորություն դնելով ՀՀ վզին, այսպես ասած, ֆեյք խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար: Ասելով, որ եթե Հայաստանն ուզում է իրական խաղաղություն, կարող է իր մտադրությունը հաստատել՝ Ադրբեջանին հանձնելով ռազմական հանցագործներին… Ուրեմն՝ երեկ Գյումրիում հոխորտացող Նիկոլը, որ կրկին վիրավորում էր իր քաղաքական ընդդիմախոսներին՝ առնետ անվանելով: Այս մարդը 7 տարի ատելության լեքսիկոնը բերել է մեր հանրային օրակարգ ու իր դուխը հերիքում է միայն իր ընդդիմախոսների հետ խոսել այս ձեւով: Դե պատասխանիր Հիքմեթ Հաջիեւին, որ քեզնից պահանջում է Ադրբեջանին հանձնել ՀՀ քաղաքացիներին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31