Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական հեռուստաընկերությամբ կրկին անդրադառնում են Սյունիքին ու մեր պետության հանդեպ ունեցած տարածքային հավակնություններին. Տաթևիկ Հայրապետյան

Մարտ 10,2025 17:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Օրեր առաջ Անկարայում Ալիևի ելույթից հետո, որտեղ նա հայտարարել հերթական անգամ կեղծել էր պատմությունը ու փաստացի տարածքային հավակնություններ առաջ քաշել ՀՀ Սյունիքի մարզի նկատմամբ։ Դրանից հետո ողջ տեղեկատվական տիրույթը, պատգամավորների և այլոց մակարդակով լծվել է Սյունիքի մասին ալիևյան կեղծիքների «ապացուցմանը»։

Այդ արշավի մաս է կազմում նաև ադրբեջանական AZ TV հեռուստաընկերությունը, որի կիրակնօրյա գլխավոր թողարկման մեջ կրկին անդրադառնում են Սյունիքին ու մեր պետության հանդեպ ունեցած տարածքային հավակնություններին՝ վերհիշելով «պատմական անարդարությունը»  եւ Ալիևի տարբեր ելույթներ, որտեղ նա ասում է, թե Սյունիքը «սեպ է թյուրքական աշխարհի համար»։

Այն, որ Արցախից հետո Ադրբեջանի ախորժակը ծավալվելու էր Սյունիքի ուղղությամբ ոչ մեկի համար գաղտնիք չէ, բավական է մի քիչ պատմություն իմանալ։ Բայց ներկայիս ակտիվ միտումները, հատկապես Անկարայից Ալիեւի կողմից հնչող ելույթները իսկապես անհանգստության տեղիք են տալիս։

Ըստ իս՝ AZ TV-ն արտահայտում է Ալիևի հետագա ագրեսիվ քայլերի ուղղվածությունն ու նպատակները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31