Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի ու Էրդողանի կողմից մաշված մեկը խոսում է կիսամաշվածությունի՞ց. Շարմազանովը՝ Փաշինյանի մասին

Մարտ 10,2025 17:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ի՞նչն է յաշիկ- յաշիկ հետ բերելու: Հլը որ տարածքներ է տալիս ու Արցախ, գերիներ, ի՞նչն է հետ բերում» ,- այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Գյումրիում Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 9-ին ելույթին:

«Ինքը պետության պահապանն է, բայց Ադրբեջանի ու Թուրքիայի տեղապահն է այստեղ: ՀՀ որեւէ ղեկավար երբեք կասկածի տակ չի դրել անկախության հռչակագիրը, երբեք կասկածի տակ չի դրել Արցախի ինքնորոշման իրավունքը, երբեք չի հիմնավորել, որ Արցախը Ադրբեջանի մաս է ու երբեք չի ասել, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի: Երբեք կասկածի տակ չի դրել Արարատի կապը հայ ժողովրդի հետ ու հարցականի տակ չի դրել ցեղասպանության միջազգային ճանաչումն ու այդպես շարունակ»,- շարունակեց Շարմազանովը՝ մեկնաբանելով Փաշինյանի դիտարկումը, թե ինքը «ժողովրդի իշխանության տեղապահն» է:

Ինչ վերաբերում է նախկիններին տված Փաշինյանի որակումներին՝ «մաշված, կիսամաշ», պարոն Շարմազանովը շարունակեց. «Իսկ էդ «մաշված, կիսամաշ» նման բաների մասին որ խոսում է, Ալիեւի ու Էրդողանի կողմից մաշված մեկը խոսում է կիսամաշվածությունի՞ց: Էրդողանի ու Ալիեւի արանքում մաշվել է, Հայաստանի պետությունն էլ մաշել է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31