Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամները հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահի հետ

Մարտ 10,2025 16:26

«Ապառաժ». Այսօր՝ մարտի 10-ին, ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամները՝ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ, այցելել են ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն և հանդիպել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են բռնի տեղահանված Արցախի ժողովրդի հիմնախնդիրները, դրանց լուծման հնարավոր տարբերակները՝ հատկապես պատմական հայրենիք վերադարձի ուղղությամբ կատարվող քայլերը:

Կարևորվել է ՀՀ-ում արցախցիների արժանապատիվ ապրելու պայմանների ստեղծումը՝ թե իրավական և թե սոցիալ-հոգեբանական ոլորտներում:

Զրուցակիցներն ընդգծել են Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գոյության ու գործունեության կարևորությունը՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և վերականգնման գործում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31