Լրահոս
Օրվա լրահոսը

Այդպես էլ չիմացան, թե ուր են արտահանում իրենց հարստությունը՝ ոսկին. «Ապառաժ»

Մարտ 10,2025 16:38

«Ապառաժ». «Էսօր Սարսանգն է դատարկվում, վաղը գյուղը կդատարկվի, եթե այսպես շարունակվի», – 2023թ. մարտին ասում էր Դրմբոն գյուղի մի բնակիչ: Չկա ջուր` չկա կյանք, ասում էր նա: Տարեց մարդու կանխատեսումը ճիշտ էր, դատարկվեց ոչ միայն իրենց գյուղը, այլ ամբողջ Արցախը:

Նույնն էր ասում նաեւ գյուղապետ Աշոտ Հակոբյանը. ակնհայտ է, թե ինչպես է ջրամբարը օր-օրի, ժամ առ ժամ դատարկվում: Եթե այսպես շարունակվի` ե՛ւ ջրի ե՛ւ սննդի պաշարը կվերջանա:

«Հունվարի 9-ից (2023) Արցախի շրջափակման եւ էլեկտրամատակարարման ընդհատման պատճառով 96000 հեկտար ադրբեջանական հողատարածք սեզոնին Սարսանգի ջրամբարից բավարար ոռոգման ջուր չի ստանա։

Մենք ստիպված պետք է ջրային ռեսուրսները մեծապես օգտագործենք տեղական էլեկտրաէներգիայի արտադրության համար»,- X-ում գրել էր Արտակ Բեգլարյանը:

Ավելի վաղ փակվել էր նաեւ «ԲԵՅԶ ՄԵԹԸԼՍ» ընկերությունը, որտեղ ըստ գյուղապետի, աշխատում էր գյուղի բնակչության 80%: Այսպես, գյուղացիներն աշխատեցին` այդպես էլ չիմանալով, թե ուր են արտահանում իրենց հարստությունը` ոսկին:

Իսկ ընկերության շահառուները պնդում էին, թե ոսկի չկա, պղինձ է միայն…

Գիտե՞ս, որքան ոսկի կա Զանգեզուրում, հարցրեց ինձ մի սյունեցի, երբ խոսք բացվեց պղնձամոլիբդենային կոմբինատի մասին ու ինքն իր հարցին պատասխանեց. եթե այդ հարստությունը, այսքան փողը Հայաստանում մնա` ամեն հայ խանի պես կարող է ապրել` առանց աշխատելու որեւէ տեղ:

Բայց մենք Կատար լինել չեն կարող: Մենք չենք կարող Աստծո մեզ տված հարստությունը հավասար բաշխել, ինչպես դա Կատարում արեցին: Դրա համար Կատարը Կատար դարձավ, իսկ Ստեփանակերտը Խանքենդի են սարքում: Ի՞նչ կդառնա Հայաստան:

Մարութ Վանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31