Լրահոս
Օրվա լրահոսը

Ակբա բանկը ստացել է «Հաճախորդների պաշտպանության հավաստագրման» ոսկե մակարդակ

Մարտ 10,2025 16:06

Ակբա բանկը միջազգային հեղինակավոր MFR գործակալության կողմից արժանացել է «Հաճախորդների պաշտպանության հավաստագրման» (Customer protection certification) ամենաբարձր՝ ոսկե մակարդակի։

MFR-ի կողմից Ակբա բանկի հավաստագրումը ևս մեկ անգամ արտացոլում է՝ 

  • բանկումհաճախորդների հետ գործարար հարաբերությունների համապատասխանությունը հաճախորդների սպասարկման միջազգային չափանիշներին,
  • բանկի՝ հաճախորդակենտրոն գործունեության ընկալման բարձր մակարդակը,
  • հաճախորդների սպասարկման մեծ փորձառությունը։

Ակբա բանկի մասին

Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը: 2021 թվականին իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո Ակբա բանկն ունի ավելի քան 5200 բաժնետեր: Թվային նորագույն լուծումների ներդրման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բանկն անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 65 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը:

MFR-ի մասին

MFR-ը միջազգային վարկանիշային գործակալություն է, որն իրականացնում է գնահատումներ, տրամադրում տեխնիկական փորձագիտական աջակցություն ֆինանսական ոլորտին։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31