Լրահոս
Օրվա լրահոսը

61 կգ քաշային կարգում Լեւիկ Միքայելյանը ոսկու համար այսօր գոտեմարտելու է ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիեւի հետ

Մարտ 10,2025 15:48

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մեդալի համար ռեալ պայքարում են Հայաստանի չորս ըմբիշներ:

61 կգ քաշային կարգում Լեւիկ Միքայելյանը ոսկու համար այսօր գոտեմարտելու է ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիեւի հետ, Կնյազ Իբոյանի մրցակիցը չեմպիոնության համար եզրափակիչ գոտեմարտում չեզոք դրոշի ներքո հանդես եկող Մուհամեդ Խանիեւն է:

Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալի համար 125 կգ քաշային կարգում կգոտեմարտի Լեհաստանի ներկայացուցիչ Միհալ Դամիան Դուբովսկու հետ, իսկ Ռազմիկ Եփրեմյանը դեռ սփոփիչ գոտեմարտում պետք է հաղթահարի ռումինացի Եվգենիու Միհալցեանի արգելքը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31