Լրահոս
Օրվա լրահոսը

Երուսաղէմի հայկական թաղամասի «Կովերու պարտէզ» կոչուող տարածքը կը շարունակէ պայքարի եւ բախումներու կեդրոն մնալ

Մարտ 10,2025 15:44

«Ազդակ». Երուսաղէմի հայկական թաղամասի «Կովերու պարտէզ» կոչուող տարածքը կը շարունակէ մնալ պայքարի եւ բախումներու կեդրոն:

Նախորդ տարուան գարնան ոստիկաններու հսկողութեամբ տարածք եկած են «Կովերու պարտէզ»-ը 98 տարիով վարձակալած իսրայէլեան ընկերութեան խումբ մը ներկայացուցիչներ, որոնք աւերած են հերթապահութեան երկու տնակները:

«Կովերու պարտէզ»-ը իսրայէլեան կողմին պէտք էր անցնէր վիճայարոյց պայմանագիրով մը, որ կնքուած էր Երուսաղէմի հայոց պատրիարքարանին հետ, աւելի ուշ հայկական կողմը ամբողջովին չեղեալ յայտարարած էր պայմանագիրը եւ իր կարգին դատարան դիմած: Պարտէզը հայկական պահելու համար` տեղւոյն հայերը կը շարունակեն պայքարիլ:

«Կովերու պարտէզ»-ը կը գտնուի հայկական թաղամասի 25 առ հարիւրին վրայ: Իսրայէլեան «Քանսա Կարտընս» ընկերութիւնը ըստ այդ  վիճելի պայմանագիրին, կը փորձէ տիրանալ Հայոց պատրիարքարանի շինութիւններուն եւ հինգ տուներու` տեղը շքեղ պանդոկ կառուցելու նպատակով:

Երուսաղէմի հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկեանը փաստած է, որ ինք պայմանագիրէն տեղեակ չէ եղած, ատոր կնքման համար կը մեղադրէ արդէն կարգալոյծ յայտարարուած միաբան մը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31