Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր չափի թմրամիջոց 33-ամյա կնոջ կրծկալում. Shamshyan.com

Մարտ 10,2025 15:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 6-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամոլության ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս և համագործակցելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկների հետ համատեղ Բաղրամյան պողոտայից ապօրինի թմրանյութ ձեռք բերելու պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 33-ամյա Արմենուհի Հ.-ին, որը եղել է «Honda» մակնիշի ավտոմեքենայով։

Կասկածյալը ենթարկվել է անձնական խուզարկության և կրծկալի միջից հայտնաբերվել է փաթեթ՝ կպչուն ժապավենով փաթեթավորված սպիտակ բյուրեղանման զանգված, որը նման է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի, որը կազմել է մոտ 125 գրամ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31