Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական հայցերի հետքաշումը տոտալ լեգիտիմացնում է Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները»․ Լիլիթ Գալստյան

Մարտ 10,2025 14:52

«Արցախահության իրավունքներին և հավաքական վերադարձի իրավունքի ճանապարհին ամենամեծ խոչընդոտը ՀՀ իշխանություններն են»,- ՀՅԴ նորընտիր Բյուրոյի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը։

Նա նշեց՝ ՀՀ իշխանությունների պաշտոնական խոսույթում երբևէ չի եղել Ադրբեջանի գործողությունների նկատմամբ իրավական պահանջատիրական գնահատականը․ «Ցեղասպանական գործողությունները, էթնիկ զտումը, սեփական բնօրրանից նրանց արտաքսումը բոլորը միջազգային իրավական տարրեր են, որոնց առաջմղումը, պաշտպանությունը, շատ ավելի հնարավոր է դառնում, երբ ՀՀ-ն, որը տարիներ շարունակ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է եղել, չուրանար։ Ոչ միայն ուրացել է, այլև միջազգային բոլոր հարթակներում ոչ գերիների վերադարձի մասին պահանջատիրություն կա, ոչ էլ արցախահայության իրավունքների լայն շրջանակների՝ ներառյալ վերադարձի իրավունքի պաշտպանություն։ Ընդդիմադիր գործիչները, պատգամավորները, որոնք միջազգային հարթակներում գործունեություն են ծավալում, նրանց համար աներևակայելիորեն դժվար է աշխատանքը, որովհետև կա պաշտոնական Հայաստանի խայտառակ սինքրոնությունը թուրք-ադրբեջանական շահերին»։

Հարցին՝ արդյոք Եղիշե Կիրակոսյանի ազատման դիմումը չի՞ վկայում այն մասին, որ իշխանությունները Ադրբեջանի դեմ ՀՀ-ի ներկայացրած միջազգային հայցերը հետ կանչելու մտադրություն ունեն, Լիլիթ Գալստյանը պատասխանեց․ «Բոլորս ունեցել ենք այն տեսակետը, որ հայկական հայցերի հետքաշումը տոտալ լեգիտիմացնում է ոչ միայն Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները, այլև մենք դառնում ենք օկուպանտ՝ ըստ էության։ Ինքնորոշման իրավունքն է ջրվում։ Եթե իշխանություններին թվում է, թե գերեվարված մեր ռազմաքաղաքական ղեկավարության մասին լռությունը, Արցախի ինքնորոշման իրավունքի մասին լռությունը հետագայում իրենց ամրագոտիներ է տալու, չարաչար սխալվում են։ Ոչ միայն դրանով իրենք ծառայում են ադրբեջանաթուրքական շահերին, այլև վտանգում ընդհանրապես ՀՀ ապագա գոյությանը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31