«Գաղտնիք չէ, որ Միջին Արևելքն անցնում է ճգնաժամային օրերով։ Այդ փոփոխություններն իրենց անմիջական ազդեցությունն են ունենում տեղի հայկական համայնքների վրա»,-ՀՅԴ նորընտիր Բյուրոյի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Բագրատունին։
Խոսելով Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին՝ Հակոբ Բագրատունին ասաց․ «Այսօր Սիրիայում ևս անպատժելիության սկզբունքն է կիրարկվում, մարդկային իրավունքների խախտումները, էթնիկ զտումը և, դժբախտաբար, նաև երկիրն՝ իբրև աշխարհագրություն մասնատելու, փոքր պետություններ ստեղծելու մտադրությունը»։
Ըստ նրա՝ Իսրայելն իր անմիջական միջամտությունն է կատարում Սիրիայում։
Հայ համայնքի մասին խոսելով՝ Հակոբ Բագրատունին ասաց․ «Այս ընդհանուր իրավիճակում մենք պետք է դնենք հայության ներկայության և պաշտպանության խնդիրը։ Տեղական մարմինները՝ մեր կառույցները, ազգային տարբեր հաստատությունները, եկեղեցին իրենց առավելագույն ճիգն են անում հայ համայնքի թե′ ֆիզիկական գոյության՝ Լիբանանում և Սիրիայում, թե′ տնտեսական բեռը թեթևացնելու իմաստով»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ