Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, պետք է բոլորս էլ խոստովանենք՝ սխալ ենք արել, որ Նիկոլ Փաշինյանին ենք ընտրել»․ Արմեն Ռուստամյան

Մարտ 10,2025 14:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Դաշնակցությունը միշտ ճիշտ է, եթե խոսքը կառույցի և անձի համեմատությունն է։ Դաշնակցության պատմության մեջ եղել են դեպքեր, երբ ճանաչված անձինք պատասխանատվության են ենթարկվել Դաշնակցության՝ օրվա որոշումները չկատարելու առումով»,-Aravot.am-ի հիշեցմանը՝ 2018-ին դուք պատգամավոր Աղվան Վարդանյանին հեռացրիք կուսակցությունից՝ հակառակ ՀՅԴ որոշման, Նիկոլ Փաշինյանի օգտին չքվեարկելու համար և հարցին՝ հիմա չեք ուզո՞ւմ ընդունել, որ Աղվան Վարդանյանը ճիշտ էր, իսկ դուք սխալվեցիք, ՀՅԴ նորընտիր Բյուրոյի մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

Միևնույն ժամանակ ասաց․ «Բայց պետք է նաև խոստովանենք՝ ինչպես մի ամբողջ ժողովուրդ սխալվեց Նիկոլ Փաշինյանին ընտրելուց, այդ ժողովրդի մաս մենք էլ ենք ի վերջո։ Այդ առումով, այո, պետք է բոլորս էլ խոստովանանք՝ սխալ ենք արել, որ նա ոչ միայն ընտրվեց, այլև որ մինչև հիմա ղեկավարում է։ 2018-ին դեռ կարող էի հասկանալ, բայց 2021-ին վերընտրել մի մարդու, որը պարտություն է բերել, հիմա էլ շարունակում է մնալ իշխանության ղեկին, անընդունելի է։ 2021-ին բոլորովին այլ նախընտրական ծրագրով է եկել՝ խաբելով ժողովրդին։ Կառավարություն ունենք, որ իր ծրագրից է շեղված, մեծամասնություն ունենք ԱԺ-ում, որ իր նախընտրական ծրագրից է շեղվել։ Եվ դրանից հետո դեռ ինքը շարունակում է մեղադրել ինչ-որ մեկի՞ն։ Սա բոլորիս համար է մեծ պատասխանատվություն, ապագայում այս սխալները նկատի ունենալով՝ այլևս կրկնելու իրավունք չունենք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31