Լրահոս
Օրվա լրահոսը

Ձախողված կառավարիչը, կամ «Իրական Հայաստանի» ֆեյքը. Կարապետ Պողոսյան

Մարտ 10,2025 11:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Մոտ երեք շաբաթ առաջ, հայտնի կապիտուլյանտը փորձեց հերթական ցնդաբանությունը, ներկայացնելով «Իրական» Հայաստան անվամբ, որը բացարձակապես աղերս չուներ ներկայիս Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրների և նպատակների հետ։ Չստանալով որևէ արձագանք, փորձեց գործի դնել կեղծ ժողովրդավարության չարչրկված մեթոդներից մեկը, հրավիրելով 20-30 հոգանոց խմբերի քննարկման, կամ առաջարկեց 70 հոգանոց խմբերի դեպքում իր մոտենալը, բնականաբար զրո արձագանք, նույնիսկ մեկ նման հանդիպում չիրականացավ, ինչի կարիքը ահավոր շատ ուներ։

Արձանագրենք, որ երբեմնի խոշոր վստահության վարկանիշը տևական ժամանակ է՝ չափվում է այլևս ոչ թե տոկոսներով, այլ հատերով, և հատիկ առ հատիկ վերջանում մեծ արագությամբ։

Սեփական տերերին մեծ ծառայություններ մատուցած կառավարիչը այլևս անպիտան է դառնում նույն տերերի համար, ինչը դառնում է ավելի վտանգավոր։ Թուրք-ադրբեջանական տանդեմը երկար ժամանակ է փնտրում է փոխարինող, իսկ փոխարինելու համար կա երկու տարբերակ` փողոց կամ ընտրություն։

Փողոցով այլևս անհնարին է, փողոցում վաղուց իրական ընդդիմությունը (հայությունը) կարողացել է հասնել մի իրավիճակի, որ կեղծ փրկիչները չեն կարողանում դրսևորվել, հետևաբար կառավարիչ նշանակելու միակ ճանապարհը մնացել են ընտրությունները։ Ուստի կարևոր է հասարակության լայն շրջանակներում հասկանան, որ բացառվում է իշխանափոխություն ընտրությունների միջոցով տարբերակը, քանի որ այն կարող է առավելագույնը լինի կառավարչափոփոխություն, հետևաբար պետք է լայն համախմբում առանց ավելորդ հավակնությունների, իսկ ընտրությունների քարոզիչներին ընդամենը անտեսել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31