Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան իր ծավալապաշտական հավակնություններով լուրջ անվտանգության սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար. Տիգրան Աբրահամյան

Մարտ 10,2025 10:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրիայում իշխող խմբավորման գործողությունները երկրի տարբեր էթնիկ խմբերի նկատմամբ թուրքական ձեռագիր է, որը սպառնում է ոչ միայն Սիրիայի ժողովրդին, այլ տարածաշրջանին առավել ընդգրկուն համատեքստում:

Թուրքական հետքն ու թուրքական քաղաքականության դրսևորումները ընդգծվեցին դեռ նախորդ տարի Սիրիայում Բաշար Ասադի իշխանության տապալման և նոր իշխանության ձևավորման ժամանակ, այսօր արդեն ուրվագծվում են նույն թուրքական ավանդական մեթոդներով էթնիկ զտումներ իրականացնելու և ցեղասպան գործողությունների տեսքով:

Երբ խոսում էինք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին, երբ ասում էինք, որ դա անվտանգության խոշոր բաղադրիչ ունի, երբ խոսում էինք Թուրքիայի հետ հարաբերությունների նրբերանգների և բարդությունների մասին, ՀՀ իշխող ուժը դա փորձում է արդարացնել փողով, կենցաղով և պրիմիտիվ դատողություններով:

Թուրքիան իր ծավալապաշտական, անհագուրդ և չհիմնավորված հավակնություններով լուրջ անվտանգության սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31