Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ կատարվում է Սիրիայում, ոգեշնչված է նեոօսմանիզմից». արձագանքներ

Մարտ 10,2025 10:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ի տարբերություն ԵՄ-ի՝ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը ավելի կոշտ է արձագանքել Սիրիայում տեղի ունեցողին.

«Միացյալ Նահանգները դատապարտում է արմատական ​​իսլամիստ ահաբեկիչներին, այդ թվում՝ օտարերկրյա ջիհադիստներին, որոնք վերջին օրերին արևմտյան Սիրիայում սպանել են մարդկանց։

ԱՄՆ-ն կանգնած է Սիրիայի կրոնական և էթնիկ փոքրամասնությունների, ներառյալ՝ քրիստոնյա, դրուզ, ալավի և քրդական համայնքների կողքին, և իր ցավակցությունն է հայտնում զոհերին և նրանց ընտանիքներին: Սիրիայի ժամանակավոր իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն Սիրիայի փոքրամասնությունների համայնքների դեմ այս ջարդերի հեղինակներին»:

Սիրիայում տեղի ունեցողին հստակ բնորոշում է տվել Հունաստանի նախկին վարչապետ Անտոնիս Սամարասը.

«Այն, ինչ կատարվում է Սիրիայում, ոգեշնչված է նեոօսմանիզմից և իրականացվում է Ահմեդ ալ Շարաայի ահաբեկիչների կողմից, որոնք միայն փողկապ կրելով չեն փոխվել։

Ի վերջո, թուրքական ասացվածքն ասում է, որ «եթե ավանակին պայտում եք, այն անմիջապես ձի չի դառնում»: Ասադի տապալումը ողջունվեց Եվրոպայում և Արևմուտքում: Այնուամենայնիվ, ԵՄ-ն և Արևմուտքը պետք է իմանան, որ երբ չարը փոխարինում ես չարով, ապա անխուսափելիորեն հանգեցնում ես հազարավոր խաղաղ բնակիչների ջարդերի և բարբարոսության։

ԵՄ-ն պետք է հասկանա Էրդողանի Թուրքիայի դերն այս շարունակվող ոճրագործության մեջ և ինքն իրեն հարց տա՝ արդյոք մենք իրավունք ունե՞նք մեր եվրոպական պաշտպանության բանալիները հանձնելու Սիրիայում տեղի ունեցող վայրագությունների պատվիրատուին»։

 

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31