Սերբիայում մեկնարկեց բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը, որին գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ մասնակցում է նաեւ Հայաստանի ազգային հավաքականը:
Վիճակահանությամբ մեր աղջիկներից առաջինը ռինգ մտավ 63 կգ քաշային Էլիդա Քոչարյանը, որի մրցակիցը ռումինացի Կլաուդիա Նեչիտան էր: Ռինգում ռումինուհու ակտիվությանը Էլիդան հակադրում էր դիպուկ ու ընդգծված հարվածները, որոնք երկրորդ ռաունդի սկզբում վերածվեցին գործնական առավելության: Մրցակիցը հայտնվեց ռինգի հատակին եւ մրցավարը արձանագրեց նոկդաուն: Ամբողջ մենամարտը շարունակվեց նույն սցենարով, եւ Էլիդա Քոչարյանը վստահ հաղթանակ տարավ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ