Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը որոշեց հնարավորինս մեծացնել ջանքերը Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման ուղղությամբ՝ ընդգծելով նաև Հայաստանի կառավարության մտահոգիչ անգործությունը

Մարտ 10,2025 09:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Երևան, 10 մարտի 2025թ․– Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հավաքվել էր Երևանում ամբողջ կազմով։ Հանդիպման ընթացքում հանձնաժողովը գնահատել է իր աշխատանքների առաջընթացը, վերլուծել ներքին, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները և պլանավորել ծրագրային հետագա քայլերը։ Բացի այդ, հանձնաժողովը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի և ԱԺ պատգամավորների հետ։

 

Ստեղծման օրվանից հանձնախումբն իր ջանքերն ուղղել է Արցախի բռնի տեղահանված ժողովրդի անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի ապահովմանը։ Այն աշխատել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակման ուղղությամբ, ինչպես նաև հայկական մշակութային ու կրոնական ժառանգության և ունեցվածքի պաշտպանության ապահովման նպատակով։

Վերջին տարվա ընթացքում միջազգային համայնքի հետ շարունակական համագործակցության արդյունքում աճել է աջակցությունը վերադարձի իրավունքին։ Տեղահանված ժողովուրդների վերադարձի իրավունքը ամրագրող միջազգային իրավական և դիվանագիտական նորմերին զուգահեռ՝ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը լրացուցիչ ամրապնդվել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ և Եվրոպական խորհրդարանի 2024 թվականի մարտի 12-ի և հոկտեմբերի 25-ի բանաձևերով, որոնք, վերահաստատելով Արցախի ժողովրդի իրավունքները, կոչ են անում Ադրբեջանին ապահովել անվտանգ վերադարձ։

Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, հրապարակայնորեն աջակցել են վերադարձի իրավունքին։ Վերջերս Շվեյցարիայի Ազգային խորհուրդն ընդունել է առաջարկ, որը կոչ է անում ստեղծել հարթակ, որտեղ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են ներգրավվել երկխոսության մեջ։ Նմանատիպ մի քանի բանաձևեր քննարկվում են եվրոպական մայրաքաղաքներում և ԱՄՆ Կոնգրեսում։ Այս զարգացումները վկայում են լայն միջազգային համաձայնության մասին և հիմքեր ստեղծում հետագա շարունակական աշխատանքների համար։

Հիմնվելով առկա ձեռքբերումների վրա՝ Հանձնախումբը մտել է իր ջանքերի վճռորոշ փուլ։ Առաջիկա ամիսներին այն մասնակցություն կունենա Վաշինգտոնում, Բրյուսելում, Ժնևում և այլ քաղաքներում կազմակերպվելիք միջոցառումներին, ինչպես նաև կունենա բարձր մակարդակի հանդիպումներ, որոնք միտված են ձևավորելու միջնորդական գործընթացի համար անհրաժեշտ դիվանագիտական մթնոլորտ։

Հանձնախումբը նաև որոշեց հնարավորինս մեծացնել ջանքերը Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման ուղղությամբ՝ ընդգծելով նաև Հայաստանի կառավարության մտահոգիչ անգործությունը։ Հանձնախումբը կոչ է անում միջազգային դերակատարներին՝ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ստանձնել գլխավոր դերակատարություն՝ ապահովելու բոլոր հայ պատանդների ազատ արձակումը։

Հանձնախումբը մնում է անսասան իր առաքելության մեջ՝ ապահովելու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների ճանաչումը և պաշտպանությունը։ Այն շարունակելու է համագործակցել միջազգային դերակատարների հետ, ներառյալ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, որպեսզի հասնի արդարության և հիմնարար իրավունքների պաշտպանությանն ուղղված կոնկրետ քայլերի։

 

 

 

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը ստեղծվել և լիազորվել է Արցախի խորհրդարանի 2023 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31