«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը
Ընկերոջս՝ Տարոն Տոնոյանի հետ, այցելեցինք Ազատության հրապարակում ի աջակցություն Բաքվի բանտերում պատանդառված մեր հայրենակիցների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հացադուլ և նստացույց հայտարարած Մանե Թանդիլյանին և մեր հայրենակիցների մի խմբի։
Մանեի հետ խոսեցինք բոլորիս արժանապատվությունը նվաստացնող իրականության մասին․․․
Պաշտոնական Հայաստանն անպաշտպան է թողել իր սեփական քաղաքացիներին, քաղաքական և պետական գործիչների, որոնք կյանքի գնով Հայրենիք են պաշտպանել։
Հայաստանի ուրացման ֆոնին ՄԵՆՔ՝ բոլորս, պիտի մեծացնենք հանրային ճնշումն ու միջազգային կառույցներում շարունակենք պատանդառված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության աշխատանքները։
Կարդացեք նաև
Հայ Դատի բոլոր կառույցները, այդ թվում Վաշինգտոնում գործող Armenian Legal Center/Հայ իրավական կենտրոնը աշխատանքներ են տանում թե՜ միջազգային իրազեկման, թե՜ միջազգային դատարանում նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
Բաքվի բանտերում հայ մարդու կեղեքման յուրաքաչյուր օրը պիտի խորացնի մեր հավաքական ցավն ու դառնա արժանապատվության համար պայքարի, արթնացման ազդակ։
Այսօր լրանում է Ռուբեն Վարդանյանի հացադուլի 20-րդ օրը։
ՄԻ՛ ԼՌԵՔ, սա նորմալ չէ, սա ինքնաուրացում է։
Բաքվում ՀԱՅԱՍՏԱՆՆ է ԴԱՏՎՈՒՄ։