Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ անտարբերությանը ու հանձնվողականությանը փոխարինում է պատասխանատվությունն ու պայքարը, սկսում ենք արձանագրել արդյունքներ՝ թեկուզ փոքր քայլերով․ Մեսրոպ Առաքելյան

Մարտ 09,2025 21:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեսբուքյան գրառումը

Արդեն 10 օր է՝ Հայաստանի հասարակական-քաղաքական թիվ մեկ օրակարգը Բաքվում գտնվող մեր գերիներն են։ Եվ այս ամենը հանրության ակտիվության շնորհիվ։ Փողոցներում, աշխատավայրերում, տարբեր միջավայրերում, սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ում հիմնական ասելիքը գերիների մասին է։

Այս ամենի արդյունքում իշխանությունն էլ սկսում է խոսել գերիների մասին բոլորովին այլ տոնով։ Հոխորտանքներին հիմնականում եկել են փոխարինելու մեղայական արդարացումները։ Եվ սա հասարակության ճնշման արդյունքում է։

Ռուբենը հենց սրա մասին է խոսում։ Երբ անտարբերությանը ու հանձնվողականությանը փոխարինում է պատասխանատվությունն ու պայքարը, սկսում ենք արձանագրել արդյունքներ՝ թեկուզ փոքր քայլերով։

Հետևաբար, կարևոր է պայքարել, անդարար պայքարել, ցույց տալ, որ ուժեղ ու զարգացող Հայաստանը այլընտրանք չունի, ցույց տալ, որ հայ ժողովրդի արժանապատվությունն ու կամքը անբեկանելի է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31