Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք Քոչարյան Անդոյին էլ ասել ենք, նայի՝ ընտանիքիդ կը-մաս-նա-տենք, մասունքների կվերածենք. անհետ կորած զինվորի մայր

Մարտ 09,2025 16:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իրենից պահանջեցինք, որ սրանից հետո նախ անցյալով չխոսի տղաների մասին, բացի այդ, բոլոր տղերքն էլ ողջ են, ու բոլորն էլ պիտի տուն գան: Մենք երեխեքին ողջ ու առողջ ենք տվել պետությանը»,- Aravot.am-ին ասաց «Քիմիկների զորամասից» անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը,  անդրադառնալով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ վերջին հանդիպմանը:

Մեր զրուցակցի խոսքով, ծնողները Անդրանիկ Քոչարյանին մի լավ նախազգուշացրել են իր խոսքերին ուշադիր լինել. «Մենք Քոչարյան Անդոյին էլ ասել ենք, նայի՝ ընտանիքիդ կը-մաս-նա-տենք, մասունքների կվերածենք, դու մի խաղա ծնողի զգացմունքների հետ: Երբ ծնողը շատ հանդարտ գալիս մի երկու բան ճվճվում է, թողնում, գնում է, չէ՜, մի օր այդ համբերության բաժակը կլցվի: Փախեք գազազած մորից:

Ինքը պետք է ներողություն խնդրեր, որ 173-ի  մասով մասունքների մասին տեղեկություն էր հրապարակել: Մեր դիմաց ասել է, որ սխալվել եմ, կներեք, իրա շաքարը բռնված նստած էր, էն է, որ մտածում էր էդտեղից կարողանա ողջ ու առողջ դուրս փախնի»:

Անդրադառնալով պաշտոնական տեղեկատվությանը, թե զոհվածների ծնողները նույնիսկ ԴՆԹ հաստատված տվյալներով մասունքները չեն ցանկանում վերցնել, տիկին Ադոյանը այսպես արձագանքեց. «Ի՞նչ մասունք, ովքեր որ վերցրել են մասունքներ,միգուցե գիտեն, տեղյակ են, եկող գերիները կամ տեղանքից փախած դասալիք, դավաճանները եկել ասել են, որ իրենց որդիները զոհվել են, միգուցե դրա հիման վրա են վերցրել մասունքներ: Եթե իրենք  համոզված չլինեին, չէին վերցնի: Հիմա 80 հոգի չի վերցրել, ինչու չեն վերցնում, էդքան սրբապի՞ղծ են այս ծնողները, որ չեն վերցնում: Որովհետեւ 80-ն էլ գիտեն, որ իրենց երեխեքը ողջ են, լավ գոնե 50 ողջ են»:

Տիկին Ադոյանը վստահեցնում է, որ ԴՆԹ-ով  անձի ինքնության նույնականացման համար Հայաստանում լաբորատորիա կա, գործող սարքավորումներ չկան. «Ապարատուրան բերել են, բայց աշխատացնելու ձեւը չգիտեն: Էն, որ զենքը բերել էին, բայց  կրակելու ձեւը չգիտեին, հիմա նույնն է.  ԴՆԹ-ով նույնականացման  լաբորատորիայում կա ապարատուրա, բայց օգտագործելու ձեւը չգիտեն:  Բոլորն էլ գիտեն՝ ովքեր են ողջ, որտեղ են: Ես Քոչարյանին ասել եմ՝ ինչ միտում ունեք, որ երեխեքին չեք հանում մեյդան, հիմա ի՞նչ եք տալիս: Ինքը ուղղակի լռում էր»

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31