Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականում ժողովուրդը երբեք որոշում չի կայացնում. «Հայացք Երևանից»

Մարտ 09,2025 10:00

Օրեր առաջ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն արտասովոր մի հայտարարություն արեց, որը պատշաճ ուշադրության չարժանացավ կամ, թերեւս, մնաց փետրվարյան այդ շրջանի ավելի աղմկոտ աշխարհաքաղաքական անցքերի ժխորում: Նա ասաց. «Ես իշխանությունը ստացել եմ ժողովրդից: Եվ ես իշխանությունը կարող եմ վերադարձնել միայն ժողովրդին… Երբ ժողովուրդը կգա, դուռը կծեծի կամ չի ծեծի, կասի՝ իմ իշխանությունը տուր ինձ, իշխանությունը կտամ իրեն»: Ըստ նրա, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Թվում է՝ ամեն ինչ այնքա՜ն հեշտ ու թեթեւ է՝ մեկ կում ջուր խմելու պես: Բայց այդպես միայն թվում է:

Ժողովրդի անունից շատերն են խոսում՝ տեղի-անտեղի: Փողոցով անցնելիս՝ մեկ էլ լսում ես. «Ժողովուրդն այս ստերից ո՜նց է հոգնել», «Կգա ժամանակը, եւ ժողովուրդը կասի իր խոսքը», «Ո՞վ է ժողովրդին մարդատեղ դնում որ», «Ժողովուրդը չի ուզում Նիկոլին» եւ այլն: Սրանք կենցաղային մակարդակում նկատվող առտնին խոսակցություններ են, որոնց կարելի է եւ ուշադրություն չդարձնել: Բայց կան ժողովրդի անվան շահարկումների ավելի լուրջ ու վտանգավոր դրսեւորումներ, որոնք արվում են պաշտոնատար անձանց կողմից՝ հանուն իրենց նեղ, անձնական շահերի ու շահադիտական այլ նկրտումների: Փաշինյանի հայտարարությունն այդ վտանգավորների շարքից է:

Ասում են՝ աշխարհի մեծագույն անօրինականություններն ու հանցագործությունները կատարվել են ժողովրդի անունից: Բավական է հիշել Ռոբեսպիերին ու Մադամ Տյուսոյին (Գիլյոտինին), հիշել ռուսական «ՉէԿա»-ի (Чрезвычайная Комиссия) ահաբեկչությունները, Կամբոջայի բռնապետ Պոլ Պոտի դեռահաս մարդասպանների դաժանությունները եւ, ինչու չէ, նաեւ 2018-ին փողոցից եկած «թավշյա իմքայլականների» պատճառած մարդկային ու նյութական ահռելի կորուստները: Երեւի ավելի ազնիվ էր Մեծն ինկվիզիցիան, որն Աստծո անունից էր հանդես գալիս ու ժողովրդին հանգիստ էր թողել:

Իրականում ժողովուրդը երբեք որոշում չի կայացնում՝ նույնիսկ ընտրությունների ու հեղափոխությունների ժամանակ: Ժողովուրդը որոշակի դավադրության, քարոզչության, քաղտեխնոլոգիայի շրջանակում կարող է ընդամենը օգտագործվել՝ լեգիտիմացնելու այս կամ այն գործընթացը, որին իրեն կանխավ ներշնչել են։ Եվ պետք չէ ժողովրդին մեղադրել, որ երբեմն չի հաջողվում նրան ներշնչել ինչպես հարկն է, ուղղորդել ու լեգիտիմացնել վերադասի ուզածը։ Իսկ վերադասի ուզածը հիմնականում իր իշխանությունն անառիկ պահելն է: Շատերը կհիշեն Սահմանադրական դատարանի «հին անդամներին» պաշտոններից հեռացնելու եւ դատավորների թափուր տեղերում Փաշինյանի «սրտի» կադրերին նշանակելու օրերը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31