Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների առաջնությանը մեր բոլոր շախմատիստները բարելավեցին իրենց միջազգային վարկանիշները

Մարտ 08,2025 23:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ավարտվեց 2025 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը:

Գրոսմայստեր Էմին Օհանյանը և միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը 11 հնարավորից վաստակեցին 7.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցրին 12-րդ և 14-րդ հորիզոնականները:

ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 44-րդ հորիզոնականը:

Աղջիկների առաջնությունում Միլենա Գասպարյանը վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 24-րդ հորիզոնականը:
Անի Ավետիսյանը վաստակեց 5 միավոր և զբաղեցրեց 65-րդ հորիզոնականը:
Առաջնության շրջանակներում մեր բոլոր շախմատիստները բարելավեցին իրենց միջազգային վարկանիշները:

Տղաների առաջնության եզրափակիչ աղյուսակ՝ https://bit.ly/3De8Ua1
Աղջիկների առաջնության եզրափակիչ աղյուսակ՝ https://bit.ly/3F8j3p2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31