Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Պապոյանը Գորիսում ներկայացրել է պետական աջակցության շուրջ երկու տասնյակի հասնող ծրագրերը, դրանցից օգտվելու և դիմելու կարգը

Մարտ 08,2025 22:30

Նախարար Գևորգ Պապոյանն այսօր աշխատանքային այցով գտնվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, որտեղ ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Նարեկ Ղահրամանյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ հանդիպել է համայնքի մի շարք գործարարների և տնտեսվարողների հետ։

Նախարարը ներկայացրել է պետական աջակցության շուրջ երկու տասնյակի հասնող ծրագրերը, դրանցից օգտվելու և դիմելու կարգը, ապա առանձին անդրադարձ է կատարել ավանդական գյուղատնտեսությունից ինտենսիվ գյուղատնտեսության անցնելու կարևորությանը, խելացի անասնաշենքերի հիմնմանը, բարձրարժեք խոշոր և մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերմանը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության այլ ծրագրերի։

Մտքեր են փոխանակվել Գորիսի` որպես զբոսաշրջային քաղաքի զարգացման, Հին Գորիս քարանձավային քաղաքի բարեկարգման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման, ինչպես նաև այն որպես զբոսաշրջային ուղղություն դիրքավորելու քայլերի վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել հյուրանոցային, ռեստորանային բիզնեսի զարգացմանը, Գորիսում փառատոնների և միջոցառումների անցկացմանը։
Քննարկման ընթացքում բնակիչները նախարարին են ուղղել իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են կաթի արտադրությանն ու մթերումների գներին, հողերի խոշորացմանը, բիզնեսների զագացմանը, ներկայացրել իրենց առաջարկները, լսել նախարարի դիրքորոշումը։

Երկուստեք որոշում է կայացվել հետագա աշխատանքների իրականացման ուղղությամբ առավել սերտ համագործակցելու վերաբերյալ։

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31