Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի նոր պահանջը. Ադրբեջանին հանձնել «ռազմական հանցագործություններում մեղադրվողներին»

Մարտ 08,2025 21:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազգային ճակատ» – «Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների նոր մեկնարկի իրական ձգտումը կդրսևորվի, մասնավորապես, Հայաստանի պատրաստակամությամբ՝ հանձնելով Ադրբեջանին «ռազմական հանցագործություններում մեղադրվողներին», որոնք «թաքնվում են» Հայաստանի Հանրապետությունում»,- գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական կողմի, «հանցագործությունների» մեջ են մեղադրվում Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Սամվել Բաբայանը, Մանվել Գրիգորյանը, Վիտալի Բալասանյանը, Սեյրան Օհանյանը, Արշավիր Ղարամյանը, և ուրիշներ։

Հարկ է նաև նշել, որ մոտ երկու ամիս առաջ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Արցախի ռազմական-քաղաքական գործիչների դեմ շինծու գործերը դատարան ուղարկելու ժամանակ կոչ էր արել նաև ՀՀ -ին՝ համագործակցել Ադրբեջանի դատախազության հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31