Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյսմաբանության ինստիտուտը մանրամասներ է ներկայացնում մարտի 8-ին գրանցված երկրաշարժի վերաբերյալ

Մարտ 08,2025 14:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
01:32
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սույն թվականի մարտի 8-ին՝ տեղական ժամանակով 09:26:57 (UTC 05:26:57),  Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է  5.2 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ: Սեյսմիկ ազդեցության ինտենսիվությունը էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, գնահատվում է 7 բալ ուժգնության: Երկրաշարժն արձանագրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում 2025թ. տարեսկզբից շահագործման հանձնված հայ-չինական ավտոմատացված սեյսմաերկրադինամիկական համակարգը:

Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ 40.931, արևելյան երկայնության՝ 44.268: Էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, Վանաձոր քաղաքից՝ 21 կմ հյուսիս-արևմուտք, ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքից՝ 37 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժի օջախի լիցքաթափումը մինչև ներկա պահը ուղեկցվում է 10-ից ավելի հետցնցումներով, որոնցից 4-ի ուժգնությունը գնահատվել է ML=1.8÷3.4 միջակայքում: Այդ պրոցեսը ներկայում շարունակվում է և, ըստ Բաֆի օրենքի, տեղի ունենալիք առավելագույն հետցնցման մագնիտուդի արժեքը կարող է գնահատվել ML=4.0, հայտնում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը:

 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31