Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադայում ՀՀ դեսպանատանը դասախոսություն-քննարկում է տեղի ունեցել Հայաստանի աշխարհաքաղաքական ապագայի թեմայով

Մարտ 08,2025 10:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 6-ին Կանադայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ դասախոսություն-քննարկում՝ «Հայաստանի աշխարհաքաղաքական ապագան. հաղթահարելով խոչընդոտները խաղաղության ճանապարհին» խորագրով։

Դասախոսությունը կարդաց Օտտավայի համալսարանի պրոֆեսոր Ժան-Ֆրանսուա Ռատելը։ Քննարկումը համակարգեց Կարլտոնի համալսարանի պրոֆեսոր Ջեֆ Սահադեոն։ Երկու պրոֆեսորն էլ հայտնի են իրենց խորը գիտելիքներով տարածաշրջանի, մասնավորապես՝ Հարավային Կովկասի վերաբերյալ։

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանն իր բացման խոսքում կարևորեց ստեղծված պայմաններում աշխարհաքաղաքական իրավիճակի ներկա և հնարավոր զարգացումների շուրջ քննարկումները։

Ժ.-Ֆ. Ռատելը ներկայացրեց սեփական տեսլականը և մոտեցումները Հարավային Կովկասում ներկա պահին ձևավորված աշխարհաքաղաքական իրականության և ՀՀ առջև ծառացած բարդ մարտահրավերների առնչությամբ։

Ծավալված բուռն քննարկման շրջանակներում Ժ.-Ֆ. Ռատելը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։ Քննարկման մասնակիցներն անդրադարձան մի շարք թեմաների, այդ թվում՝ արցախահայության վերադարձի իրավունքին, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիային և ուժ գործադրելու սպառնալիքներին, տարածաշրջանային հաղորդակցությունների, տրասպորտային ենթակառուցվածքների բացմանը, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, ՀՀ հարևանների հետ հարաբերություններին, և այս ամենի համատեքստում հայկական սփյուռքի գործունեության արդյունավետության խնդիրներին։

ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31