Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիա պետությունը չկա, իսկ դրա անվան տակ գոյություն ունեցող տարածքում արյունով ու օնլայն ռեժիմով ձևավորվում է բոլորովին նոր իրականություն․ Վարուժան Գեղամյան

Մարտ 08,2025 10:35

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Սիրիայում վերջին երկու օրերին տեղի է ունենում այն, ինչ կանխատեսելի էր դեռ դեկտեմբերին. նախկինում գոյություն ունեցած պետության շարունակական քայքայում, որն անխուսափելիորեն ուղեկցվելու է տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի միջև իրական բախումով և կոտորածներով։ Այդ ամենը՝ տարբեր միջազգային դերակատարների հովանավորությամբ և սեփական շահերի սպասարկմամբ։

Այս պահին ահաբեկիչները, որոնք այժմ պաշտոնապես կոչվում են Սիրիայի ժամանակավոր իշխանություններ, ոչ միայն փորձում են ճնշել ժողովրդական ապստամբությունը Սիրիայի ծովափնյա շրջաններում, այլև միաժամանակ իրականացնում են այդ շրջանների բնիկ ժողովրդի՝ ալավիների փաստացի ցեղասպանություն։ Այս ամենը՝ Թուրքիայի բարձր հովանու ներքո և փաստացի ռազմական աջակցությամբ։

Ընդ որում, ապստամբությունը միայն ֆորմալ առիթ է լիարժեք կոտորածի համար, քանի որ ալավիների վրա բռնաճնշումները սկսվել և շարունակվում են Ասադի իշխանության տապալումից անմիջապես հետո, թեև ավելի փոքր մասշտաբներով։

Սիրիա պետությունը չկա, իսկ դրա անվան տակ գոյություն ունեցող տարածքում արյունով ու օնլայն ռեժիմով ձևավորվում է բոլորովին նոր իրականություն։
Ցավով պիտի ասեմ, որ բարեկամ սիրիական ժողովուրդը, որը տրվեց Սիրիայի թշնամիների քարոզին ու ավերեց սեփական երկիրը, դեռ երանի է տալու Ասադի իշխանության օրերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31