Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը մեզ հույս է տալիս

Մարտ 08,2025 10:00

«Առաջինը կոտրվեցին նրանք, ովքեր հավատում էին, որ ամեն ինչ շուտով կվերջանա: Այնուհետեւ՝ նրանք, ովքեր չէին հավատում, որ դա երբեւէ կվերջանա: Վերապրել են նրանք, ովքեր կենտրոնացել էին իրենց գործերի վրա՝ առանց սպասումների, թե էլ ինչ կարող է պատահել»: Վիկտոր Ֆրանկլի այս՝ հաճախ մեջբերվող խոսքերը նկարագրում են նացիստական համակենտրոնացման ճամբարի կալանավորների ապրումները:

Ինչի՞ շնորհիվ են մարդիկ կարողանում դիմադրել նման տեղերում: Կարծում եմ, հավատի, սիրո, հույսի միջոցով: Առաջին աշխարհամարտում զոհված ֆրանսիացի բանաստեղծ Շարլ Պեգի՛ն գրում էր, որ հավատը բնական է, այն նման է բարի տատիկին, որն ամեն օր գալիս է եկեղեցի: Սերը նույնպես ինքնաբուխ է եւ հեշտ է տրվում: Ամենադժվարը հույս ունենալն է: «Հուսալու համար պետք է շատ երջանիկ լինես, – գրում էր Պեգին, – պետք է մեծ երանություն ստանաս եւ ընդունես»:

Ադրբեջանական համակենտրոնացման ճամբարում գտնվող Ռուբեն Վարդանյանը հույսը չի կորցնում՝ սա՛ է, իմ կարծիքով, նրա ուղերձի հիմնական իմաստը: Ավելին՝ նա մե՛զ է հույս տալիս: Մեզ՝ այն մարդկանց, ովքեր 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ամեն առավոտ ծանր սրտով ենք արթնանում եւ, այո, երբեմն մտածում ենք, որ այս մղձավանջը երբեք չի ավարտվի: (Այն մասին, որ այս վիճակից  մենք շուտով դուրս կգանք, հավանաբար, ոչ ոք չի էլ երազում):

Այդպես մտածող մարդիկ՝ մարդիկ, որոնք ամոթ եւ նվաստացում են զգում (նաեւ այն պատճառով, որ Փաշինյանի նման ղեկավար ունեն), վստահ եմ, Հայաստանում մեծամասնություն չեն կազմում: Մեծամասնությունն անտարբեր է, եւ իրենց անտարբերությունը սքողում է մեզ՝ փոքրամասնությանը, ինչ-որ բանի մեջ մեղադրելով եւ «նիկոլական դրախտը» փառաբանելով:

Չեմ պատրաստվում նրանց տարհամոզել: Դա հնարավոր էլ չի՝ ո՞վ եւ ե՞րբ է ազդվել «անտարբեր մի՛ եղեք» կոչից: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է լռենք:

«Ով որ լսելու է, թող լսի, ով որ արհամարհելու է, թող արհամարհի, քանի որ նրանք դառնացողների տունն են» (Եզեկիել, 3:27):

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ashot says:

    Պարոն Աբրահամյան; Հիշում եմ 60-ականներին իմ հայրենի ծննդավայրում,որտեղի դպրոցում Դուք աշխատել եք, երբ ես ՛՛Բիթլզ՛՛,Ազնավուր,Սինատրա,Մոցարտ,Գլինկա,Արամ Խաչատրյան և մյուս հանճարներին էի լսում,բոլորին չեմ նշում,իմ ընկերները ճիշտե առողջ մթնոլորտում ինձ ծաղրում էին; Նրանք ուկնդրում էին այն ժամանակվա մոդայիկ՛՛ռաբիս՛՛երաժշտությունը;Նրանք մեծամասնություն էին կազմում և ես՛՛պարտություն՛՛ էի կրում.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31