Լրահոս
Օրվա լրահոսը

Մակունցը զրուցել է Միացյալ Նահանգների երկրորդ տիկին Ուշա Վենսի հետ

Մարտ 07,2025 23:23

Մարտի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել ԱՄՆ Նախագահի հատուկ առաքելությունների գծով հատուկ բանագնաց և Վաշինգտոնում Ջոն Քենեդի կատարողական արվեստի կենտրոնի նախագահ, դեսպան Ռիչարդ Գրենելի կողմից Վաշինգտոնում կազմակերպված դիվանագիտական ընդունելությանը։

Միջոցառման ընթացքում, ի թիվս ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ ունեցած այլ շփումների, դեսպան Մակունցը զրուցել է Միացյալ Նահանգների երկրորդ տիկին Ուշա Վենսի հետ։

Միջոցառմանը մասնակցել են դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, մշակութային գործիչներ և ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներ, ինչն ընդգծում է արվեստի և մշակութային դիվանագիտության դերի կարևորությունը միջազգային գործընկերության ամրապնդման գործում:

 

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31