Լրահոս
Օրվա լրահոսը

Իր խոսքն, ըստ իս, ուղղված էր առաջին հերթին ադրբեջանցիներին։ Հստակ ասում է, որ որպեսզի Խոջալու չլիներ, Սումգայիթում հայերին չկոտորեիք. Կարեն Վրթանեսյանը` Ռուբեն Վարդանյանի խոսքի մասին

Մարտ 07,2025 23:13

Տեղեկատվական քարոզչության մասնագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Ռուբեն Վարդանյանի խոսքը լսեցի։

Իր խոսքից մի դրվագի եմ ուզում անդրադառնալ, որը այսօրվա կոնտեքստում հաստատ ամենակարևորը չի, բայց տեսա, որ քննադատում են իրեն։

Ասում են, թե «հավասարության նշան է դնում Սումգայիթի ու Խոջալուի միջև»։ Չկա նման բան։

Իր խոսքն, ըստ իս, ուղղված էր առաջին հերթին ադրբեջանցիներին։ Հստակ ասում է, որ որպեսզի Խոջալու չլիներ, Սումգայիթում հայերին չկոտորեիք։ Ասում է. մի իրադարձությունն անխուսափելիորեն հանգել է մյուսին։

Իրականում, իհարկե, խնդիրը շատ ավելի բարդ է քան զուտ Սումգայիթի համար վրեժը։ Նախ՝ վրեժ լուծելու շատ թեմաներ կային՝ Բաքվի ջարդեր, Գանձակի հայերի սպանություններ, Արցախում հայերի դեմ բազում հանցագործություններ, որոնց իրականացնողների բազաներից մեկը հենց Խոջալուն էր։ Երկրորդը՝ Խոջալուի օպերացիայի դրդապատճառը վրեժը չէր։ Ու էլի հարցեր կան։

Բայց ցանկացած դեպքում, մարդը չէր նստելու գերությունից Խոջալուի թեմա վերլուծեր… Որ այդ պայմաններում այդքանն էլ կարողացել է ասել, հալալ է։

Մի խոսքով, եթե չեք կարողանում ի սատարում մի բառ ասել, սա այն դեպքն է, որ ճիշտը լռելն է։ Դուք իրականում Ռուբենին չեք խփում անիմաստ կպռշկվելով, այլ ինքներդ ձեզ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31