Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե համախմբման խնդիր կա, ապա ես կոչ կանեմ համախմբվել «Սրբազան պայքարի» շուրջ․ Արա Ռոստոմյան

Մարտ 07,2025 23:00

Աշխարհը, ժողովուրդները կռվում են, որ հող չտան, սրանք հող են տալիս, որ պատերազմ չլինի: Սրանք թարս են: Լավ, ապրելն ո՞ւմ է պետք, որ պիտի ապրես առանց արժանապատվության:

Ես չեմ պայքարում զուտ Հայաստանը չկորցնելու համար, ես պայքարում եմ, որ Արցախը հետ բերենք: Արցախը պահելը մեր տղաների տեսլիքն է եղել:

Իմ որդին գիտակցված է գնացել առաջնագիծ, մահից երբեք չի վախեցել: Ինձ համար որդիս դեռ Արցախում է, պայքարի մեջ է, ես էլ պայքարով պիտի հասնեմ մեր նպատակին:

Որդուս Եռաբլուրում չեմ տեսնում: Ամեն անգամ նրա լուսանկարի մոտ ասում եմ` ինձ ուժ տուր, որ պայքարեմ, ուրիշ բան չեմ ասում՝ ո՛չ առողջություն տուր, ո՛չ ներիր: Թող «ներիր» ասեն այն ծնողները, ովքեր 2018-ին ընտրեցին Նիկոլին:

 

Արա Ռոստոմյան

«Որդիների կանչ» ՀԿ-ի համահիմնադիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31