Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է՝ դադարեցնել հայկական աշխարհի պառակտվածությունն ու թշնամանքը։ Ժամանակն է՝ գնալ ազգային և պետական վերածննդի. Գագիկ Ծառուկյան

Մարտ 07,2025 22:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը գրում է․

Ես էլ շատերի նման այսօր լսել եմ Ռուբեն Վարդանյանի խոսքը։ Ես էլ շատերի նման ինձ տվել եմ հարցը՝ ո՞րն էր Ռուբենի հիմնական ուղերձը։ Ամեն մեկը, իհարկե, իր համար, կգտնի իր սեփական պատասխանը։ Դա է երևի ճիշտ ճանապարհը։

Ես կարծում եմ, որ դա անմարդկային պայմաններում մարդ մնալու մասին ուղերձ էր։

Կյանքում շատ ավելի կարևոր գաղափարներ կան, քան՝ կուսակցական շահը, պաշտոնը, անձնական շահը, նյութական շահը։ Իմ կարծիքով՝ այս ուղերձը դրա մասին էր։

Այս ուղերձը պատվով ապրելու մասին էր, և դա վերաբերում էր ազատության մեջ գտնվողներին։ Հասցեատերը մենք ենք։

Ժամանակն է՝ դադարեցնել հայկական աշխարհի պառակտվածությունն ու թշնամանքը։ Ժամանակն է՝ գնալ ազգային և պետական վերածննդի։ Ճիշտ Հայաստանը սա է։

Ես գիտեմ, որ շատերը Ռուբենին լսել են արցունքն աչքերին։ Ես Ռուբենին շատ լավ եմ ճանաչում, և ուզում եմ ասել, հասկանալով ու կիսելով ձեր բոլոր  զգացմունքները. Ռուբենի խոսքը լաց լինելու մասին չէր։ Այն պինդ լինելու, սկզբունքային լինելու, արժանապատիվ լինելու, պայքարի մասին է։ Ես բոլորին կոչ եմ անում, որ հենց այս ճանապարհով մենք գնանք՝ միասնական, արժանապատիվ, ամուր և գիտակցված։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31