«Բարձր եմ գնահատում Ռուբեն Վարդանյանի խիզախությունը, նրա՝ գաղափարի հերոս լինելու հանգամանքը և իր կյանքի գլխավոր նպատակներից մեկին հավատարիմ մնալը»,- մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Բաքվի բանտից ընտանիքի միջոցով փոխանցված աուդիոուղերձին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա՝ դա վերաբերում է նաև Բակո Սահակյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին․ «Մեր ապագա սերունդները նրանց օրինակով պետք է դաստիարակվեն, ոչ թե կապիտուլյանտների ու ՀՀ-ն վիլայեթ դարձնողների։ Աստված տա համախմբվենք։ Մենք Արցախ ենք կորցրել, բայց դեռ չենք համախմբվել։ Եթե Ռուբեն Վարդանյանը, գտնվելով Բաքվի բանտերում, չի հուսահատվում և պայքարի ու հուսադրող կոչեր է անում, մեր կողմից առնվազն շանտղություն կլինի հուսահատություն տարածելը։ Ինքն իր վառ կերպարով, և Բաքվում մեր եղբայրներն իրենց վարքագծով ցույց են տալիս, որ հայկական ոգին չի կարելի սպանել, որ անկախության, սեփական ճակատագիրը սեփական կյանքով որոշելու, Եռաբլուրին հավատարիմ մնալու ոգին կարելի է բանտարկել, բայց չի կարող սպանվել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ