«Արցախին դավաճանել է Նիկոլ Փաշինյանը և իր ողջ ռեժիմը, երբ գնաց, հայտարարեց՝ Արցախը Հայաստան է և վերջ, բայց այսօր բոլորից լավ Նիկոլ Փաշինյանն է հիմնավորում, որ Արցախն Ադրբեջան է»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ Արցախին ու արցախահայերին դավաճանել է Նիկոլ Փաշինյանը․ «Արցախահայերին դավաճանել է Նիկոլ Փաշինյանը, երբ ծպտուն չէր հանում և արտաքուստ հրճվանք էր ապրում, որ հայ գերիները հայտնվում էին Բաքվի բանտերում, երբ Ռուբեն Վարդանյանին պաշտպանելու փոխարեն հայտարարություն էր տարածում, թե Ռուբեն Վարդանյանն ինչի՞ էր եկել ՀՀ, ինչո՞ւ գնաց Արցախ։ Ալիևի թեզերն էր տարածում։ Հիմա ո՞վ է Արցախին դավաճանել»։
Լրագրողների հիշեցմանը՝ իշխանությունները հայտարարում են, որ ոչ հրապարակային քայլեր են իրականացնում գերիների հարցով, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց․ «Իհարկե, քայլեր իրականացնում են, բայց բացասական։ Իրենց անգործության հետևանքով այդ մարդիկ հայտնվեցին Բաքվի բանտերում։ Առաջին անգամ ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը ե՞րբ են խոսել․ տարիուկես է այդ մարդիկ Բաքվի բանտում են։ Անդրադարձել են, այն էլ բացասական։ Եթե Երևանում նրանց սպասելիս լինեին, ամեն ինչ կանեին, որ այդ մարդիկ հայտնվեին Երևանում, ոչ թե Ռուբեն Վարդանյանի դեմ կխոսեին, թե այդ մարդն ինչու էր եկել, ինչ նպատակով»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ