Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց արդարադատության մատչելիության իրավունքի ապահովումը

Մարտ 07,2025 21:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի (COMEX) պատվիրակությանը:

Նախարարի տեղակալը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության շրջանակներում իրականացվող ծավալուն բարեփոխումները, այդ թվում՝ խտրականության դեմ պայքարի և ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման ոլորտում:

Աննա Կարապետյանն անդրադարձել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի լրամշակման աշխատանքներին:

Հիշեցնենք, որ 2024 թվականին հաստատվել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրինության (DGII) համատեղ կարծիքը, որով ներկայացված առաջարկների մեծ մասն արդեն իսկ իրացվել է լրամշակված նախագծում:

Կողմերն անդրադարձել են հիմնականում ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց արդարադատության մատչելիության իրավունքի ապահովմանը, այդ թվում՝ դատավարության ընթացքում ազգային փոքրամասնությունների լեզուների գործածությանը:

Հանդիպման ավարտին հյուրերը ևս մեկ անգամ կարևորել են տեղեկատվության տրամադրման և ազգային փոքրամասնությունների իրավունքների խթանման ուղղությամբ նախաձեռնված գործողությունները:

 

Արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31