Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ ի՞նձ եք ասում՝ սեփական պրինցի՞պ, որ առաջինն եմ ասել՝ Քոչարյանը քաղբանտարկյալ է, թե՝ Աշոտյան Արմենին, որ 2 տարի նստած է»․ Շարմազանով

Մարտ 07,2025 20:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Էդ ի՞նձ եք ասում՝ սեփական պրինցիպներն ունեցեք, որ ապրիլի 23-ին մենակ կռիվ եմ տվել երեք միլիոնի դեմ, թե՝ Աշոտյան Արմենին, որ 2 տարի է նստած է ու ավելի արդյունավետ է գործում, քան ողջ ընդդիմությունը միասին վերցրած»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ իրենց ուղղված սկզբունքային լինելու մասին հորդորներին։

Լրագրողների հարցրին՝ «ի վերջո ո՞վ բերեց Նիկոլին» հարցը փակվա՞ծ է, թե՝ այդ օրակարգը կշարունակեն իրենց դեմ, Էդուարդ Շարմազանովն այսպես պատասխանեց․ «Մենք՝ ՀՀԿ-ն նման օրակարգ չենք էլ ունեցել։ Երկու շաբաթ է այս կինոն սկսվել է։ Չգիտեմ՝ ով է էս թեման բացել, բայց այս ամենում մի դրական բան կա։ Մենք իմացանք, թե ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն ենք բերել Նիկոլին անբարոյական թեզի հեղինակներն ովքեր են»։

Նա, նկատի ունենալով ՀՀ երկրորդ նախագահի թիմին, նշեց․ «Երբ էն ժամանակ մենք նրանց հետ խոսում, քննարկում էինք, ասում էին՝ էդ ո՞վ է ասում, մենք ի՞նչ կապ ունենք։ Հիմա պարզ դարձավ․ իրենք են իրենց գրասենյակի ղեկավարին եթեր ուղարկել, տարբեր պատգամավորների միջոցով ելույթ ունենում։ Մարդիկ պատրաստված թուղթ ու գրիչով գալիս, մեզ դասեր են տալիս, թե հավատարմությունը լավ բան է, բայց սեփական պրինցիպներն ունեցեք։ Էդ մեզ եք ասում սեփական պրինցիպներն ունեցե՞ք, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ժամանակ, երբ որևէ քաղաքական գործիչ այսօր իրենց թիմից չէր հանդգնում ասել, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, այ, էս տղան է առաջինն ասել պառլամենտում ու մեր կուսակցությունն է առաջինը պաշտոնական հայտարարություն արել։

Բա որ գնում էինք Ռոբերտ Քոչարյանի դատին, կանգնեիք, ասեիք՝ դուք Նիկոլին բերել եք, դուք ստեղ ի՞նչ գործ ունեք։ Երբ ՀՀԿ-ն ու անձամբ ես պայքարում էի երկրորդ նախագահի ազատության համար, թող աչքս մտցնեն իրենց քաղաքական թիմից քանի՞ քաղաքական գործիչ է այդ ժամանակ կանգնել Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Ու իրենք մեզ ասում են՝ լավ կլինի՝ սկզբունքային լինեք։ Այսօր միայն Արմեն Աշոտյանի կեցվածքը սկզբունքայնության, գաղափարական պայքարի, անդրդվելի կամքի վառ դրսևորում է։ Նման գնահատական, որ մի հատ իքիբիրանոց գործիչ ասեր, մի հատ նորաթուխ գործիչ ասեր, կասեինք՝ հա դե լավ, բայց մարդ, որը իմ, Արմեն Աշոտյանի, Վահրամ Բաղդասարյանի, շատերի հետ կարող է ուղիղ քննարկել, ՀՀԿ-ին գնահատական է տալիս»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31