Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում էին՝ Սերժ Սարգսյանը մի գիշերում գնաց ԵԱՏՄ, բայց ԵԱՏՄ-ի փողերից ոչ մեկ չի հրաժարվում»․ Էդուարդ Շարմազանով

Մարտ 07,2025 19:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների այլընտրանքը թուրքական աշխարհի մաս դառնալն է, ինչն անում է այսօր նիկոլիստական ռեժիմը»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու, անդամակցությունը սառեցնելու թեման դեմ է ՀՀ պետական շահերին․ «Ինձ շատ դեպքերում ասում են՝ դուք լինեիք, ի՞նչ էիք անելու։ Մենք լինեինք՝ առաջին քայլերից մեկը կլիներ ակտիվ աշխատանքը ՀԱՊԿ-ում և ՌԴ-ի հետ նոր դաշնակցային ավելի խորը համագործակցության ստորագրումը։ ՌԴ-ն է եղել ՀՀ անվտանգության երաշխավորներից մեկը։ Այն, ինչ ՀՀ-ում կատարվում է, թուրքական գլոբալիստական պլան է, որ ՀՀ անկախությունը և ինքնությունը զրոյացվի։ Բայց դա փաթեթավորում են ռուսական գուբերնիա չդառնալու ականջահաճո կոնֆետի մեջ։ Էդ ո՞րն է էդ գուբերնիան, որ ամենաէժան գազն ենք վառում տարածաշրջանո՞ւմ, որ միակ երկին ենք ԱՊՀ-ում եղել, որ իսկ իսկանդեր ունե՞նք, որ 50 հազար տոննա ձրի զենք է ՌԴ-ն մեզ տվել Սերժ Սարգսյանի ժամանակ, որ ԵԱՏՄ անդամության հաշվին միլիարդավոր դոլարներ են գալիս Հայաստա՞ն։ Ո՞վ է ընդունել ԵԱՏՄ-ի անդամակցության որոշումը։

Էն ժամանակ, որ Սերժ Սարգսյանն ընդունեց այդ որոշումը, բոլորը ձեն-ձենի տված ասում էին՝ մի գիշերվա մեջ ՀՀ-ն ինքնակամ անդամակցեց, բայց այդ ԵԱՏՄ-ի տված փողերից ոչ մեկ չի հրաժարվում։ Ու էսօր էլ տնտեսությունը, եթե շնչում է, նախևառաջ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ անդամակցության որոշման արդյունքում է եղել։ Մենք ամենևին կոչ չենք անում այլ քաղաքական կենտրոնների՝ այդ թվում արևմուտքի հետ հարաբերությունների խզմանը։ Պետք է աշխատել նաև ամերիկյան նոր ադմինիստրացիայի հետ, որն ի տարբերություն նախկին վարչակարգի ունի ավելի ազգային, պահպանողական բովանդակություն։ Բայց պետք է հստակ գիտակցում լինի․ գործընկերը մի բան է, դաշնակիցը՝ մի բան»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31