Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի որ «Կրթվելը նորաձև է» կրթարշավին մասնակցել ցանկացողների թիվն ամեն օր աճում է, որոշում կայացվեց լսարանին ներկայանալ բանախոսության տեսքով»

Մարտ 07,2025 18:00

Մարտի 7-ին Մատենադարանի Հրաչյա Թամրազյան դահլիճում «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում նոր ձևաչափով ելույթ ունեցավ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։

Քանի որ կրթարշավին մասնակցել ցանկացողների թիվն ամեն օր աճում է, որոշում կայացվեց այսօրվա 19-րդ հանդիպման ձևաչափը փոքր-ինչ փոխել և լսարանին ներկայանալ բանախոսության տեսքով: Հանդիպմանն այս անգամ ներկա էր 180 հոգի:

«Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումներն արդեն ձևավորել են կայուն համայնք․ մինչ այս տարբեր մարզերում կայացած 18 հանդիպումներին մասնակցել է 842 գաղափարակից կրթարշավական Հայաստանի բոլոր մարզերից։ Շարժումը, որը նախաձեռնել է տիկին Հակոբյանը, ձնագնդիի էֆեկտով շարունակաբար ընդլայնվում է՝ ներգրավելով նոր մարդկանց, ովքեր կիսում են կրթության և հատկապես ինքնակրթության կարևորության գաղափարը։

Մատենադարանում կայացած այսօրվա հանդիպումը առաջինն էր այս ձևաչափով, բայց այն ևս, ինչպես մարզային հանդիպումները, աչքի ընկավ անմիջականությամբ և ակտիվ հարցուպատասխանով։ Մասնակիցները հղեցին կրթության և ժամանակակից մարտահրավերների հետ կապված հարցեր, որոնք շարժման կենտրոնական կոմիտեի անդամ Համլետ Մազմանյանի համակարգմամբ բարձրաձայնվեցին:

«Կրթվելը նորաձև է» շարժումը շարունակում է զարգանալ՝ ընդգրկելով ավելի լայն լսարան և խթանելով կրթվելու նոր մշակույթի ձևավորումը։

«Իմ քայլը» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31