Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթն առողջական խնդիրներ ուներ, ինչ փաստաբանը փոխվել է, նրա հետ չենք կարողացել կապ հաստատել՝ ասում է Դավիթ Իշխանյանի կինը. Abcmedia

Մարտ 07,2025 17:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Abcmedia. Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը մոտ մեկուկես տարի է՝ ապօրինաբար պահվում է Բաքվում։ Իշխանյանին ձերբակալել են հոկտեմբերի 3-ին։ Նրա՝ Բաքվում հայտնվելու, առողջական վիճակի, պահման պայմանների ու ընթացող դատավարության մասին ABC media-ն զրուցել է կնոջ՝ Հասմիկ Սարգսյանի հետ։

Դավիթ Իշխանյանի գերի ընկնելու մասին տարբեր վարկածներ են շրջանառվում, ասում են՝ նա առհասարակ չի եղել Ադրբեջանի պահանջած անձանց ցանկում, ինչպե՞ս ստացվեց, որ ընտանիքի հետ դուրս չեկավ Արցախից և 3 նախկին նախագահների հետ նա ևս ձերբակալվեց, Ձեզ ի՞նչ է հայտնի։

-Մենք էլ միայն այդ վարկածների մասին գիտենք։ Ինքը մեզ հավատացնում էր, որ իր անունն Ադրբեջանի պահանջած անձանց ցուցակում չկա, ասում էր, որ անհոգ լինենք, չմտահոգվենք, դուրս գանք Արցախից, իսկ ինքն անպայման կգա։ Այլ տեղեկություն չունենք, որովհետև երբ հասանք Երևան, այլևս չէինք կարողանում կապվել Դավիթի հետ, կապ չկար։ Մեր երեխաներն իրենց ընտանիքիների հետ սեպտեմբերի 28-ին են դուրս եկել Ստեփանակերտից, իսկ ես՝ սեպտեմբերի 30-ին, պայմանավորվել էինք, որ ինքն էլ հոկտեմբերի 3-ին է դուրս գալու։

Դավիթ Իշխանյանն Արցախում առողջական խնդիրներ ունե՞ր, այժմ ի՞նչ խնդիրներ ունիի՞նչ տեղեկություններ ունեք նրանց պահման պայմանների ու դատավարության ընթացքի մասին։

-Այո, ուներ առողջական խնդիրներ։ Ուներ ողնաշարի, լեղապարկի, մարսողական համակարգի խնդիրներ։ Չեմ կարող ասել, թե ինչ վիճակում է, Դավիթը չի սիրում տրտնջալ, գիտի, որ շատ մտահոգ ենք իր համար: Երբ խոսում ենք, ասում է, որ լավ է, ամեն ինչ նորմալ է։ Պահման պայմանների մասին էլ ասում է՝ ամեն ինչ լավ է։ Հիմա փաստաբանը փոխվել է, սակայն նախորդը մեզ հետ պարբերաբար կապվում էր, ինչ-որ պետք էր, հասցնում էր, իսկ նոր փաստաբանը չի կապվում մեզ հետ։ Փաստաբանը փոխվել է նախքան դատավարության մեկնարկը։ Նախորդ փաստաբանն առողջական խնդիրներ է ունեցել, նույնիսկ երկար ժամանակ չէր կարողանում այցելել Դավիթին, իսկ նոր փաստաբանի հետ դեռևս չենք կապվել։

Հայաստանի կառավարությունից ի՞նչ ակնկալիքներ ունեք, ասում են՝ լուռ են, բայց շարունակում են աշխատանքն այդ ուղղությամբ, այդ աշխատանքը Ձեզ համար տեսանելի՞ է։

Ոչ մի աշխատանք էլ տեսանելի չէ, բայց ուզում ենք հավատալ, որ աշխատում են, սակայն որևէ արդյունք չենք տեսնում։ Ակնկալում ենք ավելի ակտիվ աշխատանք։

Գառնի Մութաֆյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31