Լրահոս
Օրվա լրահոսը

Երկքաղաքացիներին ազգային վարորդական վկայական կտրամադրվի պարզեցված ընթացակարգով

Մարտ 07,2025 16:57

 Մարտի 6-ին Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը։

Որոշմամբ սահմանվում է, որ 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխանող այլ պետություններում ստացած վարորդական վկայականների հիման վրա Հայաuտանի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող քաղաքացուն կտրվի ազգային վարորդական վկայական՝ առանց որակավորման քննություններ հանձնելու (տեսական և գործնական): Ընդ որում, նոր վկայականը տրվելու է առանց մյուս վկայականը վերցնելու։

Այս ընթացակարգի շրջանակում՝

1․ քաղաքացին պետք է ներկայացնի այլ պետություններում ստացած վարորդական վկայականների պատճենը, ցանկի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, այդ թվում՝ անձը հաստատող փաստաթուղթ, պետական տուրքի վճարման անդորրագիր։

2․ Կատարվում է ստուգում՝ քաղաքացու թմրաբանական կամ հոգեբուժական բժշկական հաստատություններում և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց ցանկում հաշվառված չլինելու, սույն կարգի 8-րդ կետով նախատեսված (բժշկական) այլ հիմքերի բացակայության, ինչպես նաև այլ պետություններում ստացած վարորդական վկայականի վավերականության վերաբերյալ։

Նշված ընթացակարգերն ավարտելուց հետո քաղաքացին լուսանկարվում է համակարգչային տեխնիկայի միջոցով և մեկ աշխատանքային օրվա ընթացքում նրան տրամադրվում է ազգային վարորդական վկայական։

Այս բարեփոխումները միտված են հանրային անվտանգության ամրապնդմանը և անվտանգային մշակույթի զարգացմանը՝ ապահովելով վարորդական վկայականների տրամադրման առավել պարզեցված և արդյունավետ գործընթաց։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31