Եվրոպական միությունը տեխնիկական օժանդակություն կցուցաբերի Հայաստանին՝ «հայկական բրենդի»-ն որպես նոր աշխարհագրական նշում զարգացնելու գործում։
Աջակցության մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ փետրվարի 27-ին Երեւանում կայացած միջոցառման ժամանակ։ Եվրոպական միությունը կմիավորի ուժերը Ֆրանսիայի հետ, որի դեսպանը նույնպես ներկա էր միջոցառմանը։
«Հայաստանի հարուստ ժառանգության ներկայացումը միջազգային հարթակում կնպաստի նոր առեւտրային ուղիների ձեւավորմանը, տնտեսական աճին եւ երկրի գլոբալ ճանաչելիության բարձրացմանը», – ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի հաղորդագրության մեջ։
EU NEIGHBOURS east