Լրահոս
Օրվա լրահոսը

Զնդանում գտնվող ռազմագերիներից ոմանք անգամ մեզ են դիմում՝ տոկուն լինելու ակնկալիքով. Գևորգ Դանիելյան

Մարտ 07,2025 15:44

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Բաքվի շինծու դատավարությունը, շնորհիվ քավության նոխազ դարձած հայազգի ռազմագերիների, թերևս, ամբողջովին խառնեց թուրք-ադրբեջանական քաղաքականության խաղաքարտերը: Նրանց կեղծիքները փաստարկված ու համարձակ կեցվածքով մերկացվում, իսկ մեղադրանքները հրապարակայնորեն հերքվում են: Անսալով անմարդկային կտտանքները և տարրական նորմերի բացահայտ ոտնահարումներով դատավարություն կոչված ֆարսը, մեր հայրենակիցները կարողացան դրսևորել անհրաժեշտ տոկունություն և հուսախաբ անել այդ անհատների կոտրվելն ակնկալող իրական թուլամորթներին: Զնդանում գտնվող ռազմագերիներից ոմանք անգամ մեզ են դիմում՝ տոկուն լինելու ակնկալիքով:

Մեր խորին երախտագիտությունը նրանց բոլորին:

Մի վերապահում՝ ինչպես և ակնկալվում էր, «մեղադրող» կոչված կողմը, մեղադրանքի առանձին կետեր իբր հիմնավորելու նկատառումով, չի զլանում և հաճախ հղումներ է անում մեր գործիչների հայտարարություններին, ինչը վերջապես պետք է սթափեցնի բոլորիս և հուշի, որ հարկ է ձեռնպահ մնալ այդ մարդկանց առնչվող մտքերը՝ ներքին քաղաքականության նյութ դարձնելու գայթակղությունից, սա է իրական «չվնասելու» սկզբունքը:

Աստված պահապան մեր ռազմագերիներին…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31