Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ՀՀ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Մարտ 07,2025 14:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն աշխատանքային շրջայց է կատարել Գյումրու և Վանաձորի մաքսային հսկողության գոտիներում, այցելել Բագրատաշեն և Այրում անցակետեր՝ մաքսային ծառայության աշխատանքային գործընթացների կազմակերպմանը տեղում հետևելու նպատակով։

Ներկայացվել են մաքսային անցակետերի ենթակառուցվածքները, ընթացակարգերը, դրանց կիրառման և կազմակերպման հերթականությունը, ինչպես նաև գործարկված էլեկտրոնային համակարգերը: Քննարկվել են Հայաստանի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, շինարարությունների ընթացքն ու ընթացիկ խնդիրները։

ՊԵԿ ղեկավարը շրջայցով եղել է նաև Գյումրու և Վանաձորի հարկ վճարողների սպասարկման սրահներում։ Ներկայացվել է ստորաբաժանումների գործառույթների պատշաճ իրականացման գործընթացը և քննարկվել՝ քաղաքացիներին ու տնտեսվարողներին ներկա հարկային ռեֆորմների պայմաններում աջակցելու գործիքակազմի ընդլայնման և բարելավման ուղիները:

Այցերի ընթացքում դիտարկվել են քաղաքացիների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման համար ստեղծված պայմանները՝ ընդգծելով գործընթացների բոլոր փուլերի պատշաճ կազմակերպումը:

ՊԵԿ նախագահը կարևորել է առևտրի դյուրինացման, ՊԵԿ համակարգերի թվայնացման, ենթակառուցվածքների արդիականացման, ինչպես նաև հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Միաժամանակ, անդրադառնալով վերջին շրջանում ՊԵԿ բարեփոխումներին և արձանագրված ձեռքբերումներին, քննարկվել են հարկային և մաքսային ոլորտների զարգացման ծրագրերն ու հեռանկարները։

ՊԵԿ տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31