Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը
Ռուբեն Վարդանյանի ուղերձը թողնում է խիստ հակասական տպավորություն:
Կա հրաժեշտի ուղերձի զգացողություն, եւ այդ զգացողությանն ընդդիմանալու մեծ ցանկություն:
Մյուս կողմից, ըստ իս, ուղերձն իր չափազանց ուժգին էմոցիոնալ լիցքով եւ դրանից բխող ճնշմամբ, այդուհանդերձ ունի այդ միջոցով մտածելու հրամայականն առավել անվրեպ տեղ հասցնելու նպատակ:
Կարդացեք նաև
Եվ պետք է հուսալ, որ հանրությունը չի բավարարվի միայն տարածելով, այլ կբավարարի նաեւ մտածելու այդ նպատակը:
Ընդ որում, որքան ես եմ կարողանում հասկանալ, Վարդանյանը բավականին հստակ կոչ է անում մտածել ոչ թե իր մասին, այլ խնդիրների, դրանց խորքի մասին:
Լսելն իհարկե ծանր է, բայց առավել ծանր է մտածել այն տողատակերի մասին, որ շոշափում է նա: Ի վիճակի՞ է մեր հանրությունը. դրա առաջատար կամ այդպիսի հավակնություն ունեցող խմբերը՝ ստանձնել այդ առավել ծանրը:
Թե՞ այդուհանդերձ մտքի եւ հոգու ուժը չի բավականացնի անել դա: Մինչդեռ, իմ կարծիքով Վարդանյանի ուղերձը այդ ուժի հրամայականի մասին է, էմոցիայի գոտու «հարմարավետությանը» չհանձնվելու անհրաժեշտության մասին է: