«Ալիք». 1. Դեռեւս 1988-ի Արցախի ազատագրական պայքարի ժամանակներից տիրական էր այն միտքը, որ հայկական Արցախը առաջնահերթաբար անվտանգութեան երաշխիք է՝ նոյնինքն Հայաստանի ինքնիշխանութեան ու պետականութեան պահպանման համար։ Այդ իրողութիւնն ոչ միայն փաստում ու բարձրաձայնում էին հայկական, այլեւ ու մանաւանդ ռուսական եւ եւրո-արեւելեան թէ՝ արեւմտեան քաղաքական ու փորձագիտական շրջանակները։ Նոյնիսկ որոշ պատմաբաններ Արցախ աշխարհը համարում էին նոյնինքն հարեւան Իրանի անվտանգութեան դարպասը, համարելով, որ թուրք-թաթարական միասնութիւնը հնուց ի վեր թշնամի է եղել Իրանին ու իրանական ժողովրդին…։
2. Աշխարհագրա-քաղաքական այդ ստատուսը անխախտ ու ըստ ամենայնի կայուն մնաց աւելի քան ամբողջ մի եռեսնամեակ, մինչեւ 2020 թւականը։ Իհարկէ մի դաւադիր փորձ եւս արւել էր 2008-ի մարտի 1-ի ներհայաստանեան յայտնի դէպքերի եղանակով (արդէն պարզ է թէ ում եւ որ ուժերի դերակատարութեամբ), այդ ստատուսը կասեցնել- չէզոքացնելու համար, բայց երկրի ժամանակի ռազմաքաղաքական ղեկավարութեան սթափ ու կանխարգելիչ գործողութիւնների շնորհիւ, տւեալ դաւադրութիւնը մէկ տասնամեակ յետաձգւեց…։
3. Եւ այսպէս՝ 2008-ի մարտի մէկը, փոխարինւեց 2018-ի ապրիլեան «թաւշեայ յեղափոխութեամբ», որն էլ ոչ աւել-ոչ պակաս՝ նախերգանքն էր հրէա-թուրքական ուժային ու գաղտնի ծառայութիւնների սադրած 2020-ի Արցախի դէմ սանձազերծած պատերազմի, անշուշտ՝ անգլոսաքսոնների կնքահայրութեամբ։
4. Մինչեւ 2018 թւական, միջազգային հանրութիւնը ու դրա իրաւա-քաղաքական ներկայացուցիչ՝ ՄԻՆՍԿ-ի խումբը երեք տասնամեակ շարունակ, գէթ ԴԷ ՖԱԿՏՕ, հաստատել են ու ճանաչել հայկական Արցախի ինքնիշխան կարգավիճակը, որպէս պետական միաւոր։ Վիճայարոց խնդիրը այդ ամբողջ տարիներին, ընդամէնը այսպէս ասած՝ ադրբեջանական 5-7 շրջանների վերադարձի եւ դրան զուգահեռ՝ հայկական Արցախի ինքնորոշման իրաւունքին իրաւա-քաղաքական տեսք հաղորդելու որպիսութիւնն էր, որն էլ այսպէս թէ այնպէս՝ երկարատեւում աշխատել էր Հայաստանի ու ողջ հայութեան ինչպէս պետական, այնպէս էլ՝ ազգային համընդհանուր շահերի օգտին։ Այս իրողութիւնն յատկապէս իր համոզիչ դրսեւորումն ունեցաւ 2016-ի քառօրեայ պատերազմում, որտեղ հայոց մարտունակ բանակը ջախջախեց Արցախի պաշտպանական գիծը հատել փորձած ադրբեջանական վոհմակների ագրեսիան ու դրանով առաւել եւս երաշխաւորեց Արցախի եւ արցախահայութեան անվտանգութիւնը։
Կարդացեք նաև
5. Եւ ահա՝ կրկին անգլոսաքսոնական (հաւաքական արեւմուտքի) կնքահայրութեամբ, բայց հնամենի աշխարհաքաղաքական նկրտումների կենսագործման պահի ու պայմանների հասունացման խթան հանդիսացաւ ռուս-ուկրաինական թնջուկը՝ սկզբում Ղրիմեան կոնֆլիկտով, որն էլ բաւարար հիմք դարձաւ «ՆԱՏՕ-ի դէպի արեւելք» առաջխաղացման համար։ Եւ յիշենք հէնց այդ օրերի նէո-օսմանական Թուրքիայի վայնասունները՝ Ղրիմի հարցով…։
Դերենիկ Մելիքեան
Պատմական գիտութիւնների թեկնածու
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: